Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը հաստատեց. վարձավճարների վերանայում կլինի (տեսանյութ)

Հասարակություն
d2857b563c0f02ed2bf33a7ff3c67926

Լուրերը, թե գետնանցումների տարածքների վարձավճարները կբարձրանան, վերջերս անհանգստացնում էին մանր եւ միջին ձեռնարկատերերին։ Մեր հարցումներից պարզ դարձավ, սակայն, որ վերջիններս չգիտեին՝ իրենց ինչ է սպառնում։ Քաղաքապետարաննն այս առնչությամբ մեզ գրավոր պատասխան է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գետնանցումներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցված տարածքների հաշվառման, իրավիճակի գնահատման, վարձակալության պայմանագրերով վարձակալների ստանձնած պարտավորությունների կատարման, վարձավճարի չափի վերանայման, տարածքների արդյունավետ օգտագործմանն ուղղված ուսումնասիրություններ կատարելու նպատակով 09.01.2014թ. ընդունվել է Երևանի քաղաքապետի հ.5-Ա կարգադրությունը՝ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով։ Երևան քաղաքի ավագանու 10.12.2013թ. հ.95-Ն որոշմամբ սահմանվել է Երևանի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության վարձավճարի չափը և ուսումնասիրություններ կատարելու նպատակն է, որպեսզի վարձակալության վարձավճարի չափը համապատասխանի Երևանի ավագանու վերը նշված որոշմամբ սահմանված չափանիշներին և համապատասխանի գոյություն ունեցող իրական վարձակալության վարձավճարի չափին, քանի որ առկա են դեպքեր, երբ վարձակալության վարձավճարը նախկինում, տարբեր ժամանակներում սահմանվել է տարբեր եղանակով։ Միաժամանակ հայտնում ենք, որ վարձակալության վարձավճարի վերանայման անհրաժեշտություն կարող է լինել ուսումնասիրությունների արդյունքում տվյալների ամփոփումից հետո, երբ վարձավճարի սահմանված չափը չհամապատասխանի գործող օրենսդրության չափանիշներին և չապահովի համանման դեպքում միևնույն մոտեցումը կիրառելու սկզբունքին։ Երևանի ավագանու 10.12.2013թ. հ.95-Ն որոշման համաձայն՝ սահմանվել է Երևանի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքերը վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձավճարի չափը և այս որոշման հիման վրա համապատասխան վարչական ակտը և գործողությունները իրականացվում է Երևանի քաղաքապետի վարչական ակտով»: