Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորվել են զինվորի ծեծի փաստով

Քաղաքականություն
սահման

Նորակոչիկ Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկվելու գործով ձերբակալված 3 անձանց էլ կալանավորվել են: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվել էին 3 հոգի՝ զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը: Մերի Սարգսյանի տեղեկացմամբ` կապիտան Արման Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376.1 հոդվածի, 358.1 հոդվածի 3 մասի 1-ին կետի և 112 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով: Իսկ ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին և կրտսեր սերժանտ Հրաչ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: