Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վտանգավոր է անգամ Ռ. Քոչարյանի պասիվությունը»

Քաղաքականություն
d0dd58d4637aaccf3f0409dd70b77577

«Վտանգավոր է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը, այլեւ պասիվությունը»,-անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը։ «Ինքը 1998թ-ից իր գոյությամբ կոտրել է Հայաստանի հանրապետության ողնաշարը։ Ինքը եղել է ՀՀ քաղաքացու անվտանգության երաշխավորը, սակայն իր նախագահության տասը տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ սպանություններ են եղել՝ Հոկտեմբերի 27 է եղել, Մարտի 1։ Ու նման մարդը, ով ուղղակի երկիրն էս օրին է հասցրել ու ինչ-որ կարճ ժամանակով հանգստի է գնացել ու նորից ուզում է վերադառնալ քաղաքականություն, ինձ համար դա վտանգավոր է»,-ասաց Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքերով, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանն իրենց գործողություններով հաշվետու են ռուսական Կրեմլին. «Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը դրսից ու ներսից թուլացնող գործիչներ են»։ Երեւանի ավագանու անդամը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին իշխանությունից հեռացնել քաղաքացու հետ կապ չունեցող իշխանություններին։ «Պետք է չխառնվել էս խաղերին, հեռու մնալ։ Կարեւոր է անտեսել բոլորի արած քայլերը եւ ընդվզել։ Օրինակ՝ գազի սակագնի վճարման հետ կապված պետք է չվճարել եւ դա անել մասսայական»,-նշեց պարոն Սանասարյանը։