Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ բոլոր չվացուցակներն են աշխատում

Հասարակություն
daeba7e8d15a24a2682e75e26c1b7b73

Եղանակային անբարենպաստ պայմանները խանգարել են նաեւ էլեկտրոնային չվացուցակների տեղադրման գործընթացին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, դրանց կապուղիները գետնի տակով են անցնում եւ փորելու խնդիր կա, մինչդեռ գետինը սառած է։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում էր Երեւանի առավել մարդաշատ կանգառներում տեղադրել թվով 50 էլեկտրոնային չվացուցակ։ Սարգիս Մանուկյանը հույս հայտնեց, որ առաջիկայում մոտ 30 էլեկտրոնային չվացուցակ կգործարկվի։ Դրանք տեղադրվելու են ոչ միայն Երեւանի կենտրոնում, այլեւ 10 վարչական շրջաններում, սակայն ոչ նույն խտությամբ, ինչ կենտրոնում։ Երեւանում մինչ այժմ տեղադրված 20 էլեկտրոնային չվացուցակները, ինչպես վստահեցնում է պարոն Մանուկյանը, բոլորն էլ աշխատում են եւ լուրջ շեղումներ դեռ չեն նկատվել։ Միաժամանակ հավելեց, որ հնարավոր են թերացումներ, համակարգը մեծ է, սակայն հատուկ ծրագրի շնորհիվ դրանք վերացվում են։ Նկատենք, սակայն, որ այս էլեկտրոնային չվացուցակները ներկայացնում են միայն ավտոբուսների ժամանակացույցը, իսկ իրականում ավելի շատ են երթուղային տաքսիները։ Բացի այդ, մեր այցելության պահին, օրինակ, Վերնիսաժի մոտ տեղակայված չվացուցակն ընդհանրապես չէր աշխատում։