Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր դեմքեր ԱԺ-ում

Նորություններ Քաղաքականություն
e10fd578d6c9014af5e11c3ce731967e

Եթե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա համամասնական ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը պատրաստ է աշխատել խորհրդարանում։ «Կգործենք ըստ ցուցակի տրամաբանության։ Սակայն օրենքով 15 օր ժամանակ կա, եւ նա կարող է փոխել իր որոշումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մասիս Այվազյանը՝ միաժամանակ հորդորելով ժամանակից շուտ ենթադրություններ չանել։ Ի դեպ, դեկտեմբերի 28-ից սկսած, երբ Թեւան Պողոսյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, չի պատասխանում ոչ հեռախոսազանգերին, եւ ոչ էլ հաղորդագրություններին։   Հիշեցնենք, որ 4-րդ գումարման ԱԺ-ում Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց միայն առաջին քառօրյային եւ դրանից հետո հրաժարվեց մանդատից։ Նրան փոխարինեց Թեւան Պողոսյանը։   Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան, և ըստ ՀՅԴ համամասնական ցուցակի՝ նրան կփոխարինի ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հասարակագիտության մասնագետ Կարինե Հարությունյանը։