Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը

Քաղաքականություն
andrias

«Ոտքի Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը մեկ ամիս հացադուլի մեջ գտնվելուց հետո քիչ առաջ դադարեցրել է այն: Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը բավարար է։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ. քր օր. 225 հոդված։