Բացել լրահոսը Փակել լրահոսը
439246557_843711784464854_5327177531972325514_n
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։
 
Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
 
💬Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։
 
💬Ն․Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։
 
Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ։