Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն (видео)

Քրեական օրենսգիրք, Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։ Տվյալ դեպքով ոստիկանությունը արդեն հայնտաբերել է աղբամանները վառողներին, որոնք տվել են խոստովանական ցուցմունք։ Նախապատրաստվում են նյութեր։