Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Լևոն Մալխասյանի 75-ամյակի հոբելյանական երեկոյին (видео)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո: Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները: