Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հանդիպումներ ՀՀ ոստիկանությունում (видео)

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, ծրագրի համակարգողներ Կարինե Քեշաբյանին և Մարիցա Հովհաննիսյանին։ Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեի` բարեփոխումներին ուղղված աշխատանքը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Եկատերինա Զգուլաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մի շարք հարցեր ուղղեց` կապված ոստիկանության անձնակազմի պատրաստվածության, կրթվածության, սոցիալական վիճակի, ոստիկանության տեխնիկական հագեցվածության և այլ թեմաների մասին։ Արման Սարգսյանը մանրակրկիտ ներկայացրեց ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները, խոսեց պարգևավճարների հատկացման, շարժական պարեկային ծառայության ստեղծման և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող հարցերի շուրջ։ Կողմերը քննարկեցին համագործակցությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Նույն օրը նրանց ընդունեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեցին ոստիկանության կառուցվածն ու գործառույթները։ Քննարկվեցին ոստիկանության իրավաբանական, կադրային քաղաքականության և ֆինանսական վարչությունների աշխատանքի մասին հարցեր։ Հանդիպման ընթացքում ոստիկանության իրավասու պաշտոնյաները պատասխանեցին հյուրերին հետաքրքրող հարցերին, և համագործակցության ուղղությամբ ծավալվեց արդյունավետ քննարկում։