Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նարեկացուն սրբադասելը եղել է Հռոմի Պապի նախաձեռնությունը (видео)

Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի պատարագի նախապատրաստական աշխատանքները մեր եկեղեցին սկսել էր դեռևս 2012 թվականի սեպտեմբերից՝ նախկին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի և Գարեգին Բ-ի հանդիպումից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Եպիսկոպոսի կարծիքով ՝ Հռոմի Պապի այս քայլը աննախադեպ էր. «Առաջին անգամ չէ, որ կաթոլիկ հովվապետերը բարձրաձայնել են Ցեղասպանության մասին, բայց Հռոմի Պապը այս անգամ հստակ կոչ արեց անվերապահորեն ճանաչել ու դատապարտել: Պապի այս քայլը համարձակ էր և ապացուցում էր, որ նա արժանապատվությունն ավելի բարձր է դասում, քան տնտեսական շահերը»: