A
A
Արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումներից մեկը ըստ Ֆարմանյանի (видео)
Поддержи А1+!«Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի պատարագը մեր անկախ պետականության արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է»,-համոզված է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նրա համոզմամբ` տեղի ունեցածը ինքնին պատմություն է և չի կարող հետևանքներ չունենալ. «Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը կազդի նաև Թուրքիայի վրա, և այն թուրքական շրջանակները, որոնք առերեսվել են պատմությանը, այս ամենից հետո ավելի համարձակ կբարձրաձայնեն»: Պարոն ֆարմանյանը հպարտությամբ է նկատում, որ պատմության ընթացքում յուրաքանչյուր Պապ միայն մի անգամ է համաձայնում սրբադասում կատարել. «Գրիգոր Նարեկացու սրբադասումը աննախադեպ իրադարձություն է, և չի բացառվում, որ այն կարող է լինել ներկա Հռոմի Պապի միակ սրբադասումը»: