A
A
Բրիտանական ֆիլմերի փառատոնը փակվեց (видео)
Поддержи А1+!Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն ավարտված է։ Այսօր ամփոփվեցին փառատոնի շրջանակում կազմակերպված՝ այլընտրանքային պաստառների, սիրո լավագույն հաղորդագրության եւ «Սիրո ուժը» թեմայով լուսանկարների մրցույթների արդյունքները։ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը վստահեցնում է, որ բոլոր աշխատանքներն էլ արժանի էին հաղթանակի. «Ամեն տարի մենք փորձում ենք այս փառատոնի շրջանակում մարդկանց հետաքրքրել ինչ-որ նոր բանով։ Մենք ամեն անգամ մի նոր միջոցառում ենք մտածում, որպեսզի մարդիկ ոչ միայն ֆիլմերը դիտեն, այլ նաեւ իրենց ստեղծագործ մոտեցումը ցույց տան»։