A
A
Կասկածելի երկրների կասկածելի խաղալիքներ՝ մեր երկրում (видео)
Поддержи А1+!Տիկնիկով ոչ միայն աղջիկները պետք է խաղան, այլ նաեւ տղաները. Այսօր հայտարարեց հոգեբան Դոնարա Խանոյանը: Նրա խոսքերով՝ 3-4 տարեկան տղաների ծնողները չպետք է անհանգստանան այդ առիթով, մի քիչ մեծանալով տղան կորոշի՝ ինչ խաղալիքով խաղալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման թեման խաղալիքների ճիշտ ընտրությունն էր։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ կասկածելի երկրների կասկածելի խաղալիքներ են մեր երկրում. մեծ ուշադրություն պետք է դարձվի խաղալիքների վրա օգտագործվող ներկերին, եւ այն անպայման պետք է ունենա սերտիֆիկատ: «Առանց սերտիֆիկատի վաճառելը հանցագործություն է: Սնունդին եւ խաղալիքներին առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի»,- նշեց նա: