A
A
Ջուրը թանկանում է 25 դրամով (видео)
Поддержи А1+!Ապրիլից ջրամատակարարման նվազագույն տեւողությունը Երեւանում կկազմի 17 ժամ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչները: «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի խոսքերով՝ անցած ամիս Երեւանում 23.5-24.0 ժամ ջուր ուներ սպառողների 87.4 %-ը, 17-23, 5 ժամ՝ 10, 4%-ը, իսկ 12-17 ժամ՝ 2.2 %-ը: Սակայն սպառողներին մի տխուր լուր է սպասվում: 2013-2014 թթ. տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակով պայմանավորված «Երեւան Ջուր»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ներկայացրել նոր ճշգրտված հաշվարկ, ըստ որի ջրի սակագինը անհրաժեշտ է բարձրացնել 2.4 դրամով՝ 1 խմ-ի դիմաց: Այն հաստատվելու դեպքում ջրի վարձավճարը մեկ բաժանորդի հաշվով կավելանա 25 դրամով