«Ստալինյան ռեժիմը ավարտվել է» (видео)
Поддержи А1+!Հաշմանդամություն ունեցող անձանցից մինչև միասեռականներ կարող են դիմել «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրին, եթե իրենց իրավունքները ոտնահարվել են։ «Ծրագրի տևողությունը 3 տարի է։ Նպատակն է բարձրաձայնել մեր երկրի ազգային, կրոնական և սեռական փոքրամասնությունների, նաև՝ փախստականների խնդիրների մասին»,-տեղեկացրել է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը։ «Փոքրամասնությունների հանդեպ խիստ խտրական մոտեցում կա։ Մեզ շատ են դիմում նաև հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց դեպքում հիմնականում խախտվում են կրթության և աշխատանքի իրավունքները»,-շեշտել է կազմակերպության իրավաբան Լիանա Մանուսաջյանը։ Բողոքներ ստացվում են ամբողջ հանրապետությունից։ Դիմողների պատմածի ճշմարտացիությունը ճշտելուց հետո միայն աջակցություն են ցուցաբերում։ Յուրաքանչյուր զանգահարող հրավիրվում է կազմակերպություն, կամ եթե նա մարզաբնակ է, կապ է հաստատվում սկայպի միջոցով։ Ծրագրի շրջանակում մատուցվում է իրավաբանական և հոգեբանական ծառայություն։