Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«100-ամյա տարելիցի շեմին աղմուկից բացի, ոչ մի բան չկա» (видео)

Քաղաքագետ Արա Պապյանի համոզմամբ՝ առաջիկա 15-20 տարիների ընթացքում Արևմտյան Հայաստանի տարածքում դե յուրե կձևավորվի Քրդստան պետությունը: «Քրդստան պետության ստեղծման հարցը միշտ էլ եղել է օրակարգում և միակ խնդիրն այն է, որ հիմնական դերակատարները`մասնավորապես ԱՄՆ-ն, դեռ այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել»: Քաղաքագետի կարծիքով `Թուրքիան վաղուց է գիտակցել, որ չի կարող քրդերի հարցը ռազմական ճանապարհով լուծել. «6,5 միլիոն քուրդ է այդ տարածքում բնակվում և Թուրքիան լավ գիտի,որ զենքով ոչ մի բանի չի հասնի: Իմ կանխատեսմամբ `Թուրքիան այսուհետ չի խոչընդոտի քրդերի մեջ հայկական տարրի ավելացմանը, թույլ կտա, որ քրդացած հայերը ի հայտ գան և իր այսպես ասած քրդերին «հայացնելու» քաղաքականությամբ կփորձի հակակշիռ ստեղծել և խանգարել Քրդստանի ստեղծմանը»