A
A
5 մլն դոլար Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին (видео)
Поддержи А1+!Առաջիկա հինգ տարիներին Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների 62000 բնակիչ հնարավորություն կունենա մշակելու իր համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը եւ եկամուտ ստեղծող ծրագրերը։ Այսօր եռակողմ համաձայնագիր ստորագրվեց «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. Համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի մեկնարկի համար։ Այն իրականցվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագրի բյուջեն կազմում է 5 մլն դոլար։