Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Չարենցը կսովորեցնի, թե ինչպես կառուցել պետություն (видео)

Այսօր 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծի, հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 118- ամյակն է: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է հրատարակվի Չարենցյան հստակ ժողովածու՝ հասարակության լայն շերտերի համար: Ըստ գրականագետի՝ հակասություններ կան Չարենցի էրոտիկ բնույթի ստեղծագործությունները հրատարակելու հետ կապված: Արքմենիկ Նիկողոսյանը համոզված է, որ եթե մենք ճիշտ կարդանք Չարենցին, ապա նրա ոչ մի արարք սկանդալային լինել չի կարող: