A
A
Նիկոլ Փաշինյանի նախագիծը` Ս. Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին (видео)
Поддержи А1+!ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին իր նախագիծը: Պարոն Փաշինյանը նախ անդրադարձավ քաղաքական վերջին իրադարձություններին՝ ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, ապա՝ հաշտեցմանը, այնուհետեւ՝ անդրադարձավ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությանը, որը Սերժ Սարգսյանը լուծարեց. «Այդ որոշումը եւս ապօրինի էր: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախաքննությունն օգտագործել են իրենց քաղաքական ընդդիմախոսներին հետապնդումների ենթարկելու ու իրենց կողմից բռնազավթած իշխանությունը պահելու համար»: