A
A
«Հովեր»-ի անակնկալը (видео)
Поддержи А1+!«Հովեր» պետական կամերային երգչախմբի կազմում ստեղծված արական անսամբլի ելույթով Կամերային երաժշտության տանը բացվեց երգչախմբի նոր`թվով 7-րդ «23 խմբերգ» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: Մինչ համերգի սկսվելը, երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը պատմեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Ֆրանսիա, Էստոնիա և Ռուսաստան համերգային շրջագայության հաջողությունների մասին, խոսեց հետագա ծրագրերից, մասնավորապես «Կարնեգի հոլում» և «Արենա դի Վերոնայում» սպասվող ելույթներից, ու նաև խոստացավ այս համերգի ընթացքում անակնկալ մատուցել: