Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Ծեծի պատասխանատուն իշխանությունն է» (видео)

ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու պատասխանատուն իշխանությունն է. համոզված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. «Ավելին, իշխանությունը նաեւ պետք է այդ բռնությունը բացահայտի եւ պատասխանատվության ենթարկի։ Եթե բոլոր ջանքերը չուղղվեն այդ ուղղությամբ պահանջների տեսակետից, մենք կունենանք բռնությունների անընդհատ շարան, որ մինչ այդ եղել է»,- «Ա1+»-ին ասաց նա։ Իրավապաշտպանի խոսքերով՝ ոստիկանությունը, ինչպես նաեւ քննչական մարմիններն անհապաղ պետք է քայլեր իրականացնեն այս ուղղությամբ։ «Պրակտիկան ցույց է տալիս, որ բռնության դեպքերը չեն բացահայտվում. Օրինակ՝ Նախախորհրդարանի անդամների նկատմամբ բռնություն գործադրելը եւ անձնական մեքենաները այրելը։