Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Եզդիներն ուզում են մարզպետարանում ներկայացուցիչ ունենալ (видео)

Մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններից ամենամեծ համայնքը եզդիականն է` ավելի քան 35.000 մարդ: Մի տասնամյակ առաջ նրանց թիվը մոտ 10.000-ով ավելի էր: «Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են, քաղաքական որևէ խնդիր չկա».-նշել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը: Եզդիները ներկայում 20 միատարր գյուղ ունեն մեր երկրում, որոնցում հիմնական խնդիրը բուժկենտրոնների բացակայությունն է կամ թերի վիճակը: Կրթության ոլորտում էլ խնդիր են տեսնում: «Ցանկալի է`Կրթության և գիտության նախարարությունում լինի մեզնից ներկայացուցիչ»,-շեշտել է պարոն Բաքոյանը: Մայրաքաղաքում ներկայում 562 եզդի աշակերտ է ուսանում: