Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ադիբեկյանը հիշեց Ծառուկյանի սպառնալիքը՝ «կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ» (видео)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ Հայաստանում միշտ էլ սպանություններ, ծեծ եւ նմանատիպ այլ երեւույթներ եղել են, սակայն այսպիսի մեծ հնչեղություն չի ստացել։ Նրա խոսքերով՝ պարզապես հունվար ամսին տեղի ունեցած դեպքերը մեծ հնչեղություն ստացան, քանի որ վակումային շրջան էր եւ իրադարձություններ չկային։ Պարոն Ադիբեկյանը ավելացնում է, որ եթե սահմանին պատերազմ լիներ, այդպիսի դեպքերին ուշադրություն չէր դարձվի։ «Սենսացիայի օրենք կա ԶԼՄ-ներում, միշտ սենսացիա են ման գալիս»,- ավելացնում է նա եւ հիշում, որ ահաբեկման դեպքեր տարբեր տարիներին եղել են. «Երբ կուսակցության ղեկավարն ասում է՝ քեզ կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ, դա ինչ է, կտանեմ կեր կսարքեմ, խելքդ գլուխդ հավաքի»,- հիշում է նա։