A
A
Սերյոժա Ավետիսյանը, հնարավոր է, ճանաչել է Պերմյակովին. Վարդանով (видео)
Поддержи А1+!Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը գյումրեցի ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործելաոճի մեջ տեսնում է մի քանի անհասկանալի հանգամանքներ։ Նախևառաջ նա նշում է, որ ընդամենը մեկ ամսվա զինծառայողը չէր կարող այնքան լավ տիրապետել անծանոթ քաղաքի տարածքին, որ զորամասից այդքան հեռու գտնվող տան ճանապարհը միանգամից գտներ։ Ըստ նրա՝ անհասկանալի է նաև, թե ինչու հենց այդ ընտանիքը։ Նրա համար հավանական վարկածներից մեկն էլ այն է , որ ավագ Սերյոժա Ավետիսյանը նոր էր վերադարձել Ռուսաստանից, ուստի չի բացառում, որ հնարավոր է նա նախկինում Սերյոժա Ավետիսյանը: Ըստ նրա՝ Պերմյակովի արած հանցագործությունը կամ խելագարը կաներ կամ էլ նախօրոք պատրաստված է եղել, և այստեղ պատահականություն չկա: