A
A
Գասպարին ոտքի չկանգնեց, փոխարենը` պառկեց գետնին (видео)
Поддержи А1+!Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստի հենց սկզբում այսօր միջադեպ տեղի ունեցավ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական սանկցիա կիրառեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ։ Վերջինս դատավորի ներս մտնելիս հրաժարվեց ոտքի կանգնել՝ նշելով, որ նա իշխանության շահերն է պաշտպանում։ Դատական կարգադրիչները նրան բռնի ուժով հանեցին նիստերի դահլիճից։ Այժմ նա դատարանի միջանցքում պառկած է գետնին եւ հրաժարվում է բարձրանալ։ Դատական նիստն ընդմիջվել է, նիստին չի ներկայացել Հայկ Կյուրեղյանը։