Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ՀԱԿ. «Հերթական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող» (видео)

Դաշնակցությունը գիտեր, որ իշխանափոխության եռյակի ընտրած ճանապարհը ոչ մի տեղ տանող չէ: «Բայց նաեւ հարգանքով էինք մոտենում իրենց տեսակետին եւ հասարակության այն հատվածին, որը փոփոխություններ ա ակնկալում»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Հանրապետականում նույնիսկ չէին էլ նկատել, որ ընդդիմությունը իշխանափոխության գործընթաց է սկսել։ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն արձագանքում է՝ «Տո երբ էր սկսվել, որ չստացվեց»։ Պաշտոնաթող գեներալը երկրի ներսում սոցիալական որոշ դժգոհություններից բացի, այլ խնդիր չի տեսնում, որի համար արժե ոտքի կանգնել։ Համաձայն չէ նաեւ, որ այս Ազգային Ժողովում ընդդիմությունը չի կարողանում օրենսդրական աշխատանք ծավալել. «Եթե օրենքը չքաղաքականացնեն, նորմալ օրենք բերեն, չանցա՞վ»։