Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Գագիկ Ծառուկյանի ուզածը գիտեն, բայց տվողն ո՞վ է (видео)

ԲՀԿ-ն չի պատրաստվում խորանալ Սահմանադրական փոփոխությունների երեկ հրապարակված հայեցակարգի մեջ: Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ խնդիրը մեկն է՝ սեփական մարմնի վրա ձեւել նոր Սահմանադրություն։ Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ մեր երկրի խնդիրների մեղավորը Սահմանադրությունը չէ, այլ՝ Հանրապետական իշխանությունը, վերջինս լավ կանի ձեռք քաշի բարեփոխումներից. «Պիտի չստորագրվի էս հայեցակարգը, պիտի անցկացվի, օրինակ,որեւէ ընտրություն, կլինի հերթական, կլինի արտահերթ։ Մեկ անգամ ցույց տվեք, որ դուք ի վիճակի եք անցկացնելու ազատ-արդար ընտրություններ, էդ ժամանակ նոր խորհրդարանը կորոշի՝ երկրին անհրաժե՞շտ է սահմանադրական այս կամ այն փոփոխությունը, թե ոչ։