Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Իդեալական պայմաններ Երեւանում՝ օձերի ու կարիճների համար (видео)

Հայաստանում էկոհամակարգի նկատմամբ մոտեցման բացակայության հետեւանքով են գայլերը կատաղել եւ հարձակվում ընտանի կենդանիների վրա։ «Մենք իրենց կենսական տարածքն ենք վերցրել եւ սննդային բազան վերացրել»,- Տարրերային աղետների վտանգների նվազեցման միջազգային օրը հայտարարեց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով՝ Երեւանում օձերն ու կարիճներն են ավելացել, քանի որ կանաչ տարածքների փոխարեն շենքը շենքի հետեւից է կառուցվում, եւ իդեալական պայմաններ են ստեղծվում նրանց համար: «Միայն Երեւանի արվարձաններում 29 հանք է գործում: Այսօր Երիտասարդական պալատի տեղում քարհանք է, եւ եթե ընդերքը քանդենք, արձագանք պետք է լինի, եւ դրա համար էլ ավելացել են սողանքները»,- նշեց բնապահպանը: