A
A
Սերժ Սարգսյանին առաջարկում են սակարկել իշխանության կիսման շուրջ (видео)
Поддержи А1+!«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը, գնահատելով 2014թ. հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքը, անհրաժեշտ է համարում արձանագրել. Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած Քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր` նրան «զսպելով» քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց: Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ: