Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հայաստանի տնտեսականաճի ցուցանիշներն ոգևորող չեն (видео)

«Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի նոր զեկույցի՝ ստեղծվել է ռիսկային իրավիճակ, իսկ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները ընդհանուր առմամբ դանդաղել են, հատկապես ԱՊՀ տարածաշրջանում ունենք տնտեսության դանդաղ աճ։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության տնտեսական աճի ցուցանիշը, համաձայն այս զեկույցի տվյալների, 1% չի կարող ապահովել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Վերջինս նշեց նաև, որ 2014թվականին ՀՀ տնտեսական աճը կկազմի 3.2տոկոս, իսկ մինչև 2015թվականը այդ թիվը կհասնի 4.5տոկոսի։ Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական աճը չի գերազանցի 5տոկոսը, և դա զարգացման թույլ առաջընթաց է, որն էլ պայմանավորված է Հայաստանի կախվածությամբ Ռուսաստանի տնտեսությունից։