Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Երբ ուզենք կարող ենք դուրս գալ ԵՏՄ-ից. Արա Աբրահամյան (видео)

Հոկտեմբերի 10-ին ՀՀ՝ ԵՏՄ-ին անդամակցելը շատ կարեւոր իրադարձություն էր. այսօր իր կարծիքը հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար Արա Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 16-ին նրանք ժողով են անցկացնելու, եւ յուրաքանչյուր կողմնակից կարող է իր ցանկությունը հայտնել մասնակցելու եւ իր ծրագրերը ներկայացնելու։ Որպես գործարար՝ նրա համար ամենակարեւորը ՀՀ անվտանգությունն է։ Նա հիշեցնում է՝ ՌԴ-ի հետ ունենք քաղաքական սերտ հարաբերություններ, եւ դա այդպես էլ կպահպանվի, իսկ մեր անկախությունը չենք կորցնի։ Արա Աբրահամյանը համոզված է՝ ԼՂՀ-ն եւս չի տուժի, Սերժ Սարգսյանը դա թույլ չի տա։ Նա հիշեցնում է՝ երբ ուզենք կարող ենք դուրս գալ ԵՏՄ-ից։