A
A
Նախարարն առաջարկեց ժամանակից առաջ չընկնել (видео)
Поддержи А1+!Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր խորհուրդ է տվել լրագրողներին սպասել եւ առայժմ հարցեր չուղղել Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծի վերաբերյալ։ Վերջերս նախարարը դրական եզրակացություն է տվել նախագծին։ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքը, մենք ներկայացնում ենք պետություն եւ շարժվում ենք օրենքի սահմաններում։ Ինչ ձեզ դուր է գալիս, դա մեկ բան է, ինչ դուր չի գալիս, մեկ ուրիշ բան է, ընդամենը ձեզ կառաջարկեմ ժամանակից շատ առաջ չընկնեք։ Առաջիկայում, մի քանի օր հետո նույն տարածաշրջանում լինելու են լսումներ, ներկա գտնվեք լսումներին եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները դուք այնտեղ կունենաք»,- ասել է նախարարը։