Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Համագործակցության խնդիրը վերածվելու է հրամանի» (видео)

Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց Արտակարգ Իրավիճակների նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ։ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը կարեւորեց համագործակցությունը, նշելով՝ ստորագրումից հետո փաստաթուղթը չի մահանա եւ կյանքի կկոչվի. «Կլինի փորձի փոխանակում՝ մենք կսովորենք ԵԿՄ-ից, իսկ նրանք մեզանից»։ Իսկ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ընդգծեց. «Ես վստահ կարող եմ ասել, որ հարյուր տոկոսով պաշտպանված է մեր ժողովրդի այսօրվա առօրյան, ես հպարտ եմ, որ դուք կարողացել եք միջազգային չափանիշներին համապատասխան նախարարություն ստեղծել։ Այսօրվանից հետո համագործակցության խնդիրը վերածվելու է հրամանի»։: Իսկ մինչ այդ ԱԻՆ եւ ԵԿՄ մի շարք անդամներ պարգեւատրվեցին կառույցների ղեկավարների կողմից, տրվեցին փոխադարձ պարգեւներ, իսկ պարգեւատրման պաշտոնական արարողությունից հետո շարահրապարակում տեղի ունեցավ հրշեջ փրկարարական եւ հատուկ ավտոմեքենաների ու տեխնիկայի ցուցադրում եւ ցուցադրական վարժանքներ: