«Հայաստանում խոսքի ազատությունը հետընթաց է ապրել» (видео)
Поддержи А1+!«Խոսքի ազատությունը Հայաստանում բոլոր ուղղություններով հետընթաց է ապրել»,- այսօր այս մասին հայտարարեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը `ամփոփելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2014 թ.-ի առաջին կիսամյակը. «Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ մենք արձանագրել են 5 դեպք, ճնշումներ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցներ նկատմամբ 29 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 10 դեպք»։ Պարոն Մելիքյանը նա նաև հիշեցրեց բոլոր պաշտոնյաններին, որ լրագրողները կատարում են հանրային նշանակության գործունեություն` ընդգծելով, որ վերջին այս կիսամյակում շատացել են ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ: «Անգամ բարձրաստիճան պաշտոնյան հրաման տվեց լրագրողներին սրբել այդ տեղից և կարծում եմ, որ լրագրողական կազմակերպությունները պետք է այս և նմանատիպ դեպքերն անարձագանք չթողեն»,-շարունակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։