Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Զգուշացեք տեղական ձմերուկից (видео)

«Եթե ինչ-որ մեկը ունենում է փորլուծություն ինչ-որ բույսից, դա դեռ չի նշանակում , որ դրա մեջ պեսցիտիտներ և նիտրատներ կան»,- սննդամթերքի անվտանգության ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը այսպես է մեկնաբանում ամառային թունավորումների դեպքերը։ Նրա կարծիքով՝ մարդիկ սխալ սննդակարգ ունենալուց են տուժում, և ոչ թե բանջարեղենից։ Պարոն Նիկոյանը վստահեցնում է, որ Հայաստան ներկրվող բանջարեղենի նիտրատների և պեսցիտիտների մնացորդային քանակությունը ստուգվում է և միայն ՀՀ օրենսդրության գործող պահանջներին համապատասախանելուց հետո է մթերքը վաճառվում։