Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հովիկ Աբրահամյանը դուրս էր եկել շրջայցի (видео)

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրարանցում էր առաջացրել Հյուսիսային պողոտայում։ Չնայած շինարարական աղբ ու փոշու մեջ քայլողներից շատերը շատ ուշ հասկացան, թե ով է արագաքայլ անցնում թիկնապահների ուղեկցությամբ։ «Ա1+»--ի այն հարցին ի պատասխան, թե արդյոք հաճելի է զբոսնել փոշոտ պողոտայով՝ Հովիկ Աբրահամյանը մի քանի վայրկյան լռեց եւ հետո արձագանքեց, թե ոչ մեկին էլ հաճելի չէ, եւ որ դուրս է եկել շրջայցի՝ծանոթանալու շինարարության ընթացքին։Այլ հարցեր չհաջողվեց վարչապետին տալ։Նրա հետ էր նաեւ նախարար Դավիթ Հարությունյանը։