Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Այլընտրանքը՝ հովհարային անջատումներն են (видео)

ՀՀԿ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքներն իրենք հասկանում են. «Մենք մազոխիստ չենք»։ Բայց միաժամանակ պնդեց, որ թանկացումն այլընտրանք չուներ, ավելի ճիշտ՝ դրա այլընտրանքը հովհարային անջատումները կլինեին։ Շարմազանովը նշեց, որ նիստում քննարկել են նաեւ Սերժ Սարգսյանի ՝ Լատինական Ամերիկա առաջիկա այցի հետ կապված հարցեր՝ չբացելով փակագծերը։