Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Աշխատողները վախեցած են» (видео)

Կենսաթոշակային կուտակային անօրինական պահումների վերաբերյալ Արհմիությունների կոնֆեդերացիան մինչ այս պահը որեւէ դիմում-բողոք չի ստացել։ Միության փոխնախագահ Բորիս Խառատյանն այդ հանգամանքը պայմանավորում է ոչ թե դրանց բացակայությամբ, այլ երկրում առկա վախի մթնոլորտով։ Փոխարենը Արհմիությունների կոնֆեդերացիան աշխատողներից բազմաթիվ զանգեր է ստանում գործատուների իրավախախտումների վերաբերյալ. «Շատ են բողոքները աշխատանքային պայմանագրերի լուծարման, եւ ամենամյա արձակուրդ ստանալու վերաբերյալ»։