A
A
Գլխավոր դատախազը՝ նախաքննական գաղտնիքի մասին (видео)
Поддержи А1+!Նախաքննության գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է։ Այսօր մեկ անգամ եւս հիշեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Անդրադառնալով նախաքննության ընթացքում գաղտնի նյութերի հրապարակման համար սահմանված պատասխանատվությանը՝ պարոն Կոստանյանը հիշեցրեց, որ նախաքննության գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվություն սահմանվում է միայն տվյալ գործով մասնակիցների համար։ «Ինչ վերաբերում է, որ քննարկման առարկա է դարձել լրագրողների կողմից իրենց աղբյուրները չբացահայտելու հանգամանքը, դա եւս օրենքի պահանջ է։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ պարտավոր չէ բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը։ Դա լրագրողի իրավունքն է։ Լրագրողը կօգտվի այդ իրավունքից թե ոչ, դա արդեն իր իրավունքն է։