Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ակցիա Նախագահականի դիմաց (видео)

«Տարանջատել Հարսնաքարի գործը՝ անմեղներին արդարացնելով». նման բովանդակությամբ պաստառներով Վահե Ավետյանի գործով դատապարտված տղաների մայրերն այսօր նախագահականի դիմաց էին։ Նրանց էին միացել նաև դատապարտյալների կանայք և երեխաները։ Պահանջն էր՝ արդար դատավարություն. «Արդար վճիռ կայացնեն, որ գործերն իրարից տարանջատեն»,- ասաց դատապարտված Արման Խաչատրյանի մայր Սուսաննա Դավթյանը։