Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մեդիա կենտրոն.«Ղազիր» գորգի ցուցադրության արգելման պատճառները (видео)

Ասուլիսի բանախոսներն են. Լևոն Տեր-Պետրոսյանը` Հայկական գորգագործության միության փոխնախագահ (ԱՄՆ), Արա Ղազարյանցը` Հայ մշակութային հիմնարկության տնօրեն (Արլինգթոն, ԱՄՆ): Սպիտակ տունը հրաժարվել է «Ղազիր» գորգը տրամադրել թագարաններ և հետազոտական կենտրոններ միավորող Սմիթսոնյան ինստիտուտի` դեկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառման ցուցադրությանը: Միջոցառման մաս է կազմելու Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գործած գորգը» գրքի շնորհանդեսը: «Ղազիր» գորգը 1925 թ. նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտագիտություն Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ ժողովրդի կողմից հայ որբերին տրամադրված օգնության: Լևոն Տեր-Պետրոսյանը և Արա Ղազարյանցը մտավախություն ունեն, որ Սպիտակ տունը քաղաքական դրդապատճառներով է հրաժարվում գորգը տրամադրել ցուցադրության` Թուրքիային «չբարկացնելու» նկատառումով: