Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հայաստանը 37-րդ տեղում է (видео)

Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2014» զեկույցում 37-րդ տեղում է։ Այս տարի, նախորդ տարվա համեմատ, գնահատվող երկրների թիվը ավելացել է 4-ով և դարձել 189։ Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։ Համաշխարհային «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա։