Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բոլորն ավարտում էին, իսկ մենք դեռ այբուբեն էինք սովորում: (видео)

1988թ. դեկտեմբերին Կիրովաբադ քաղաքից Հայաստան գաղթած Անիչկա Օսիպյանի ընտանիքը 3 տարի անց ապաստան գտավ Արագածոտնի մարզի Կարին թաղամասում, որն արդեն հայտնի է որպես փախստականների բնակավայր: Նրանց 8 անձինց բաղկացած ընտանիքը սկզբում` մոտ 9 ամիս բնակվել է վրանում, իսկ արհեստանոցի վերածված տնակում արդեն` 11 տարի: Նոր եւ ավելի ընդարձակ տունը կառուցվեց ընտանիքի բոլոր անդամների ջանքերով: