A
A
Ցուցարարներին ուղղորդո՞ւմ են (видео)
Поддержи А1+!Կառավարության ղեկավարն այսօր «նկատել է» իր ղեկավարած կառույցի շենքի դիմաց ամեն հինգշաբթի ակցիա անողներին։ Կառավարության նիստի սկզբում նա հայտարարեց, թե միջին օղակի չինովնիկներն են ուղղորդում նրանց կառավարություն. «Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն»։