Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«6 հատորանոց քրեական գործում Վարդան Սեդրակյանին չենք գտնում» (видео)

«Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված վեց հատորանոց քրեական գործում Վարդան Սեդրակյանին չենք գտնում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Նրա խոսքերով՝ նախագահի նախկին թեկնածուին դատում են մեկ անձի տված ցուցմունքով: Հիշեցնենք, որ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանից բացի կալանավորվել են նրա տանը նորոգման աշխատանք կատարող Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը: