Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Պետրոս Մակեյանի համար ընդունելի չէ (видео)

Առաջիկա նախագահական ընտրություններին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գա, բայց կկանգնի այլընտրանքային ուժի կողքին: Այդպիսին չձևավորվելու դեպքում՝ նախագահ Պետրոս Մակեյանի ասելով՝ կմնան պասիվ դիտորդի դերում: Ընդ որում կարևոր չէ` ով կլինի «ուժային այդ կենտրոնը»` Լևոն Տեր-Պետրոսյանը թե մեկ ուրիշը: Միակ նախապայմանն այն է, որ այդ թեկնածուն պետք է կարողանա համախմբել քաղաքական դաշտը, որը կարող է իրոք այլընտրանքային երեւալ։ «Եթե իմ ասած ուժային կենտրոնը չձևավորվի, ընտրությունը կարելի է արդեն կատարված համարել: Ընտրվելու է «լեգիտիմ» նախագահ»,- կանխատեսեց նա: Մակեյանի կարծիքով՝ վերջերս ավարտված ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ընտրական համակարգն ընտրությունից ընտրություն ավելի է աղճատվում, ընտրակեղծիքների նորանոր ձևեր են ի հայտ գալիս։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը գոհացուցիչ չի համարում ՀԱԿ-ի գործունեությունը: «Այն 2011 թվականի գարնանից խիստ բացասական կարելի է գնահատել», - «Ա1+-ի հարցին պատասխանեց նա: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից ոչ միայն պաշտոնը, այլ նրա պարտքերը «ժառանգելու» փաստը, պարոն Մակեյանը,ով ծնունդով Շիրակի մարզից է, նշեց. «Իրենք պարտքերը փակելու տարբեր տարբերակներ ունեն` սկսած կրիմինալ ձևով` նստել ռազբոռկի, հաշիվները մաքրել, վերջացրած, որ վերևը՝ իրենց «պախանը» ինչ կասի»: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը գոհացուցիչ չի համարում նաև ՀԱԿ-ի գործունեությունը: «Այն 2011 թվականի գարնանից խիստ բացասական կարելի է գնահատել», - «Ա1+-ի հարցին պատասխանեց նա: