Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ruben Tovmasyan: "We formed a nationalist assembly" (видео)

Ռ. Թովմասյան. Ստեղծվեց ազգակցական ժողով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի ընդունում մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները, բայց չի բողոքարկելու։ « Ընտրությունները եւ ԱԺ-ն չեն արտացոլում երկրի իրական քաղաքական պատկերը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Ըստ գլխավոր կոմունիստի՝ հինգերորդ գումարման խորհրդարանը Ազգային ժողով չէ, այլ ազգակցական ժողով։ Միաժամանակ ընկեր Թովմասյանը չի համարում, որ Կոմկուսը պարտվել է, սակայն համոզված է, որ Դաշնակցությունը, Ժառանգությունը եւ ՕԵԿ-ը պարտվել են, քանի որ նրանք տեղեր են կորցրել ԱԺ-ում։ Իսկ ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններում Կոմունիստական կուսակցության մասնակցությանը, ապա դեռ որոշում չկա։