A
A
Քաղաքապետարանը արգելեց ծառատունկը (видео)
Поддержи А1+!Այսօր Մաշտոցի պուրակում Ֆինլանդիայից ժամանած արվեստագետ Աննա- Լի Կոպերին սեփական նախաձեռնությամբ հացենու տնկիներ էր նվիրում: Նա այս ակցիան կազնակերպել է հենց Մաշտոցի պուրակում, քանի որ, ինչպես ինքն է ասում, շատ է սիրում երիտասարդ ակտիվիստներին, ովքեր պայքարում են կանաչ տարածքների պահպանման համար։ Տիկին Աննա-Լին տնկիների հետ ուղեցույց էր տալիս` դրանց խնամքի վերաբերյալ: Տնկիներ ցանկացողները նախապես գրանցվում էին՝ անուն որոշում իրենց ծառի համար, նոր միայն դրանից հետո ստանում իրենց տնկին: