Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վայելեք կյանքը մինչև վերջ». Շարլ Ազնավուր (տեսանյութ)

Մշակույթ
aznavur1

Նրա համերգներն անվանում էին քնքշության, սիրո և կարոտի երկու ժամ: Էդիտ Պիաֆը, ով փոխեց Նրա ճակատագիրն արմատապես, ասում էր. «Նա իսկական է»: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել», – ասաց մի անգամ նրան Շարլ դը Գոլը: Ազնավուրը գրավեց աշխարհը: Դարձավ ֆրանսիական շանսոնի արքա, աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան: Նրա երգերն ուղեկցում են արդեն մի քանի սերնդի, իսկ նա շարունակում է շրջել աշխարհով մեկ, համերգներ տալ: Այսօր էլ իր ծննդյան 90-րդ տարեդարձը Շարլ Ազնավուրը կնշի «Լեգենդը վերադառնում է» համերգով՝ Բեռլինում: «Ծննդյան տարեդարձի երեկույթները լավ են 18 տարեկանների համար: Ինձ չի հուզում, թե քանի տարեկան եմ՝ 89 թե 90: Ուղղակի ազատ օր ունեի և համաձայնեցի համերգ տալ»,- հայտարարել է Ազնավուրը France TV-ին: «Մի քանի օրով Փարիզ եմ վերադարձել՝ հանգստանալու ու հիշելու այն հիանալի պահերը, որ ապրեցի Երևանում»,- գրել է երգիչն իր պաշտոնական կայքում: Բոլոր նրանց համար, ովքեր չեն ճանաչում Հայաստանը, … դուք չգիտեք, թե ինչ եք բաց թողել այս կյանքում»: Ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Ազնավուրն ասել է. «Իմ հավերժական սերը Հայաստանն է՝ իմ նախնիների երկիրը»: Աշխարհի ամենաճանաչված հայը, ով ոչ միայն բառերով, այլև տարիներ շարունակ գործերով ապացուցել է իր այս հավերժական սերը, 2008 թվականին ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և դարձավ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: Կյանքը բաղկացած է պատահականություններից: Այն իմ վերջին ձայնասկավառակից է: Այնտեղ այսպիսի խոսքեր կան. «Կյանք, կյանք…Ապրեք այն ինչպես հարկն է: Չէ՞ որ դա գանձ է` տրված ճակատագրի կողմից: Նրան հարկավոր է սիրել և պահպանել: Չէ՞ որ եթե այն կորցնես, խոսք լինել չի կարող գանձը վերադարձնելու մասին»: Ապրեք այնպես, որ վայելեք կյանքը մինչև վերջ, արեք ձեզնից կախված ամեն ինչ և դեռ ավելին: Ես սիրահարված եմ կյանքին: Այդ պատճառով էլ դեռ իմ մեջ ուժ եմ գտնում բեմ դուրս գալու, ձայնասկավառակ թողարկելու: Ես միտք չունեմ հանգստի գնալու: Վերջերս թվով 57-րդ ալբոմը թողարկվեց. «Ազնավուրը միշտ»…